ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 77 հազար մարդ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 77 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers-ից։
Երկրում վարակակիրների թիվը հասնում է 1 միլիոն 283 հազարի։ Երկրում վարակից ապաքինվել է ավելի քան 200 հազար մարդ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին կորոնավիրուսի վարակը անվանվեց պանդեմիա։