Ինչպես են ՀՀ Զինուժի մարտական ինքնաթիռները հանդիսավոր ու գեղեցիկ անցումներ կատարում. ԶԻՆՈԻԺ (տեսանյութ)
«ԶԻՆՈԻԺ»-ը ներկայացրել է տեսահոլովակ, որը խորհրդանշում է հաղթական սերունդների շարունակականությունը։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է հայկական 6 ազգային դիվիզիա։
Վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից հանդիսավորությամբ դուրս են բերում դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որոնք այնուհետև ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռները, րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ այդպիսով խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևությունը։