Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

«Իմ քայլ»-ի կանանց սպառնում են բռնաբարել, հոգեբանական բռնության են ենթարկում... Յա', իրո՞ք. կյանքը բումերանգ է

Այն, որ տարիներ առաջ «Ելք» դաշինքի ձևավորումն արհեստական էր և շինծու, ոչ ոք չէր կասկածում։ Այս դաշինքի անդամներին գրեթե քարշ տալով մոտեցրին իրար ու բառիս ամենաիսկական իմաստով՝ խցկեցին Ազգային ժողով։ Վաղամեռիկ այս դաշինքի կյանքն ավելի կարճ էր, քան իրենք՝ դաշինքով ԱԺ խցկված պատգամավորներն էին կարծում։

Ճիշտ 2 տարի առաջ «թավիշը» դրոշակ դարձրած, «հանդուրժողականությունը» հոգում ու սերը սրտի մեջ, Փաշինյանն ու իր թիմը լքեցին դաշինքը, դուրս եկան փողոց ու դարձան այսօրվա իրավիճակի տերը․․․

Խոսելով հանդուրժողականությունից՝ այսօր իշխանությունը ներկայացնող ուժը անհանդուրժողականություն է դրսևորում, խոսում սպառնալիքի լեզվով, խոսելով քրեկան ենթամշակույթից ազատվելու մասին՝ այսօր այդ ուժը Ազգային ժողով է բերում այդ կեղտոտ ենթամշակույթը, խոսելով սիրո մասին՝ այսօր վարչապետ Փաշինյանն ու նրա թիմը ատելություն ու գաղջ է տարածում հասարաքաղաքական կյանքում․․․

Խորհրդարանում է հայտնվել փողոցի խաժամուժը, ով ոչ միայն երեկվա փողոցային վարք ու բարքի կրողն է, այլև այդ վարքն ու բարքը իր խորհրդարան բերողը, իսկ որ ամենավատն է՝ իրար հետ փողոցի բառապաշարով խոսացող պատգամավորներին անմիջապես հովանավորում ու դուխ է տալիս ինքը՝ Փաշինյան Նիկոլը։

Այս ամենի ապացույցն այսօրվա ծեծկռտուքն էր խորհրդարանում, ու դրան հետևած Փաշինյանի ելույթը․․․ Ծեծկռտուքը «Ելք»-ի նախկինների միջև էր, որոնցից մեկն այսօր իշխանական թևը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էր, մյուսը՝ խորհրդարանական ընդդիմության թևի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․․․

Փաշինյանը իր ելույթում փոխանակ դատապարտելու կատարվածը, և պատգամավորական մանդատից զրկելու իրար գետնին տապալած ու իրար խփած պատգամավորներին, նա պարզապես հայտարարում է, թե այդ ամենը իրենց՝ իշխանության դեմ նախաձեռնված սադրանք է․․․

Փաշինյանը իր խոսքը հավանաբար ավելի սրտաճմլիկ դարձնելու և իրեն լսող հասարակությանը հերթական անգամ մանիպուլիացիայի ենթարկելու համար, հայտարարեց, թե այս ատելությունը հասել է մինչև անգամ նրան, որ իրենց խմբակցության կանանց են  սպառնում․ նրանց սպառնում են բռնաբարել, որդիներին ծեծել ու էլի ինչ-որ սրտակեղեք ու սրտաճմլիկ բառերով նախադասություններ կազմեց՝ հանրությանը լսելի դարձնելու, թե իբր իրենք թիրախավորված են, իբր «Իմ քայլի» կանայք հոգեբանական բռնության են ենթարկվում և դա հեղափոխության դեմ է․․․

Այստեղ դասականը կասեր՝ յա՛, իրո՞ք․․․

Շատ շուտ մոռացավ Փաշինյանը, որ ճիշտ երկու տարի առաջ, հանրապետական կուսակցության կանայք հայտնվել էին այս նույն խաժամուժի թիրախում․․․ նրանց վիրավորում էին, մահվան ծաղկեպսակներ դնում նկարների առաջ, հայհոյում էին, քարեր նետում ապակիներին, փակում ճանապարհը․․․ դա հոգեբանական բռնություն չէ՞ր․․․

Մոռացե՞լ է Փաշինյանը, թե ինչպես էր ամբիոնի մոտ լացում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը և խնդրում այդչափ ատելություն չդրսևորել, մոռացե՞լ է Փաշինյանը, թե իր երբեմնի գործընկեր լրագրող, այնուհետև պատգամավոր Մագարիտ Եսայանն ինչպես էր իրեն խնդրում, ու կոկորդը խեղդող արցունքները հազիվ պահելով ամբիոնի մոտից ասում, թե ինչպես են կեղեքում իրենց որդիներին․․․ 

Հիմա եկել ու ի՞նչ է ասում Փաշինյանը, որ սադրո՞ւմ են իրենց, որ անտելությո՞ւն են տարածում՝ կանանց սպառնալով, որ այդ ամենը հանդուրժողականություն և սե՞ր չէ․․․ այդ դեպքում ի՞նչի վրա էր կառուցված հեղափոխությունը, եթե խմբակցության կանանց ու աղջիկներին սպառնալը սեր ու հանդուրժողականություն չէ․․․ չէ որ հենց այդպես եկան իրենք իշխանության։

Ստացվում է, որ Նիկոլը հերքում է ինքն իրեն ու տալիս իր պատասխանը։ 

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ազգային ժողովում, սոցցանցերում ու փողոցում, հեղափոխության արդյունքն է, այն հեղափոխության, որով մինչ օրս թավշյա պատրանք էին ստեղծել հասարակության մոտ ու փորձում էին համոզել բոլորին, թե սեր ու հանդուրժողականություն է՝ սեր ու հանդուրժողականություն․․․

Ու հիմա իմքայլական կանանց այդ նույն հասարակությունը սպառնում է սիրով բռնաբարել, հանդուրժողականությամբ ծեծել ու թավիշով փաթաթելով նետել աղբամանը, ինչպես դա եղավ երկու տարի առաջ․․․

Սա էր հեղափոխությունը․․․

Արմինե Մկրտումյան