Ո՞վ էր մեջքից հարվածում Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)
Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, մեջքից խփո՞ւմ եք, արա։
Տեսագրությունից պարզվում է, որ մեջքից խփողը եղել է Նիկոլ Փաշինյանի մտերիմներից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխը, քաշքշում։
Եվս մեկ հարված էլ Մարուքյանը ստանում է մինչև այդ. նրան քաշքշոցի մեջ ապտակում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։