Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Փաշինյանին ձեռք չի տալիս ունենալ ուժեղ և առողջ խորհրդարան․ քաղաքագետ

Սպասելի իրադարձություն էր․ այս խորհրդարանից ավելին ակնկալել չի կարելի։ NEWSPRESS.am-ի հետ զրուցում մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Վահե Բունիաթյանը: Նրա խոսքով՝ երբ ամեն պատահած մարդ հայտնվում է ԱԺ ում, ապա լինում է այն, ինչ եղավ:

«ԱԺ-ում պատահականորեն հայտնվել են մարդիկ, ովքեր խորհրդարանում են զուտ Նիկոլ Փաշինյանի հետ քայլելու արդյունքում»,- ասաց Վահե Բունիաթյանը։

Նրա գնահատմամբ՝ ԱԺ-ն լիովին արտացոլում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Մյուս կողմից էլ, քաղաքագետի դիտարկմամբ, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում էր ունենալ ուժեղ, գործուն և առողջ խորհրդարան, որը կարող էր վերահսկել կառավարության աշխատանքը և չունեցավ։ Նա նկատում է, որ Փաշինյանը խորհրդարան է բերել մարդկանց, ովքեր հլու-հնազանդ պետք է հաստատեն կառավարության որոշումները, ինչի արդյունքում էլ կարելի է հաճախ սպասել նման միջադեպերի, բայց ո՛չ այսօրվա ու ո՛չ էլ սրան նախորդած, կամ հնարավոր միջադեպերը չեն կարող հիմք տալ կարծելու, թե ամեն ինչ արվում է Ազգային ժողովը ցրելու համար։ 

«Ազգային ժողովը ցրելու սցենարը այդքան հեշտ չէ պատկերացնել։ Իհարկե, կան տարբերակներ, բայց գոնե այս պահին Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս ցրել խորհրդարանը։ Հեշտ կառավարելի, խուճապային Ազգային ժողովը, որն արագ հաստատում է կառավարության կողմից ներկայացված որոշումներն, առայժմ պետք է Փաշինյանին։ Սա նաև հնարավորություն է նրա համար, հետագայում իր սխալ կառավարման հետ կապված անհաջողությունները բարդել ԱԺ վրա՝ հաշվի առնելով որ այս պահին, որպես խորհրդարանական երկիր, ԱԺ-ն հանդիսանում է պետության գերագույն մարմին։ Այնպես որ, խորհրդարանը ցրելու ժամանակը դեռ չի եկել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սխալ կլինի այս պարագայում բարձր գնահատել խորհրդարանի դերը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այսօր խորհրդարանն ավելի պակաս գործառույթներ է իրականացնում, քան մինչ այս իրականացնում էր։ Ըստ նրա՝ խորհրդարանը կամակատարի դեր ունի՝ չկա լուրջ խորհրդարան և, առավելևս, չկա խորհրդարանական ընդդիմություն։

Քաղաքագետն ընդգծում է, որ այսօր չկա խորհրդարանական ռեալ ընդդիմություն։ Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմության դերը փորձում է իրականացնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, բայց ոչ նրա համար, որ իրոք իրենք ցանկանում են ցույց տալ, թե խորհրդարանում կա իրական ընդդիմության, այլ նրա համար, որ ժողովրդին աչքին երևան ու հետո կարողանան քվեներ ապահովել։ Վահե Բունիաթյանի խոսքով՝ դա արվում է ժողովրդի այն հատվածի համար, ովքեր դեմ էին նախկիններին ու չեն ընդունում նոր իշխանության վարած քաղաքականությունը։

«Ընդդիմություն լինում են կամ չեն լինում, ընթացքում ընդդիմություն չեն դառնում։ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան»-ն ի սկզբանե կառավարության քայլերի ջատագովն էր։ Տեսնելով Փաշինյանի ռեյտինգի անկումը՝ սկսեց հստակ ընդդիմություն խաղալ»,- ասաց քաղաքագետը։

Վահե Բունիաթյանը նաև նկատում է, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ցույց տալ, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, փաստերը հակառակն են ցույց տալիս։

«Մարդիկ եկել են իշխանության կոնկրետ նպատակով, բայց ոչ թե երկրի շահի, այլ սեփական ես-ի ու սեփական շահի նպատակով։ Փաշինյանի 2 տարվա պաշտոնավարումը միայն հաստատեց դա․ 2 տարվա ընթացքում այս երկրում լուրջ փոփոխություններ տեղի չունեցան։ Ասֆալտի ու բանակի սննդի հարցի լուծումը հեղափոխական քայլեր չեն։ Հեղափոխական կլիներ, եթե Փաշինյանն ի սկզբանե աներ այն ամենը, ինչ խոստացել էր․․․ չարեց»,- եզրափակեց Բունիաթյանը։