Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Հասարակություն

Անորսալիները. Մարդիկ, որոնք հասու չեն Հայաստանի իրավապահներին

civilnet-ը գրում է.


2018-ի հեղափոխությունից հետո հարուցված աղմկահարույց որոշ քրեական գործերով անցնող մի շարք նախկին պաշտոնյաներ և նրանց մերձավորներ այս կամ այն ձևով խուսափել կամ փախուստի են դիմել Հայաստանի իրավապահներից։

Գուրգեն Խաչատրյան, Յուքոմի տնօրենների խորհրդի նախագահ

Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, որը Յուքոմ (Ucom) ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, փախուստի է դիմել։ Դրանից օրեր առաջ նա հարցազրույց էր տալիս և հայտարարություններով հանդես գալիս՝ ունենալով մեղադրյալի կարգավիճակ, նաև՝ դատարանի կալանավորման որոշում։ Ներկայում Գուրգեն Խաչատրյանը հետախուզվում է։

Ըստ ԱԱԾ-ի՝ Խաչատրյան եղբայրներն ու նրանց ազգականը մասնակցել են փողերի լվացման գործընթացի։ Խաչատրյաններն ըստ ԱԱԾ-ի, 1,5 միլիարդ դրամի հափշտակություն են իրականացրել ու դրա ծագումը թաքցնելու համար կանխիկացրել են, ապա այն մուտքագրել «Յուքոմ» ընկերություն։ Գուրգեն Խաչատրյանը միակը չէ, որ կարողացել է անհետանալ Հայաստանի իրավապահ համակարգի տեսադաշտից։

Միհրան Պողոսյան, նախկին գլխավոր հարկադիր կատարող

2019-ի ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորային սկանդալի գործով, նաև՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խոշոր չափերի վատնման համար։ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվում այն ժամանակ, երբ վերջինս արդեն երկրում չէր։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսից մինչ դեկտեմբեր նա պատգամավոր էր, խորհրդարանում մասնակցում էր նիստերին և այդ ընթացքում վերջինի որպես մեղադրյալ դեռ չէին ներգրավել, կալանքի որոշում ևս չկար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պողոյսնաը գտնվում է Ռուսաստանում։ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմեց ռուս գործընկերներին՝ արդարադատության գեներալի արտահանձնման համար, սակայն ստացավ մերժում այն հիմքով, որ միջնորդության բավարարումը կարող է վնաս հասցնել ՌԴ-ի ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ հակասում է այդ երկրի օրենսդրությանը։

Արամ Հարությունյան, բնապահպանության նախկին նախարար

2018-ի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացահայտվել է երրորդ հանրապետությունում կաշառքի ամենախոշոր գործը։ Փաշինյանն առանց անուն հնչեցնելու տեղեկացրեց, որ կաշառք ստացողը պատգամավոր է, արտերկրից սպասում են մի փաստաթղթի, որի ստացումից հետո պատգամավորը կկալանավորվի։ Ըստ մեղադրանքի՝ նախկին պատգամավորը բնապահպանության նախարար աշխատելու տարիներին գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել ու ստացել է 14 միլիոն դոլար՝ հանքերևակումների լիցենզիա տրամադրելու համար։ Հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց գլխավոր դատախազը դիմեց դեռևս ՀՀԿ-ական մեծամասնությամբ խորհրդարանին՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, սակայն ԱԺ արտահերթ նիստ այդպես էլ տեղի չունեցավ, ապա հին խորհրդարանը ցրվեց։ Առանց խորհրդարանի թույլտվության՝ դատարանի որոշմամբ Հարությունյանի խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։ Պարզվեց, որ Հարությունյանն արդեն փախուստի էր դիմել։ Այժմ նա հետախուզվում է։

Սուրիկ Խաչատրյան, Սյունիքի նախկին մարզպետ

2019-ի նոյեմբերի 29-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ իրենց վարույթում քննվող գործով մեղադրյալ է ներգրավվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով վատնման ու պաշտոնեական կեղծիքի համար։ Պարզվել էր, որ Խաչատրյանը կարգադրել է Նորավան համայնքի ղեկավարին՝ համայնքին պատկանող մետաղե խողովակները առանց օրինական հիմքի իր եղբորը հանձնել։ Պահանջը համայնքի ղեկավարի կողմից կատարվել է։ Մեկ այլ դեպքում նախկին մարզպետը Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքային հողը օտարել իր մատնանշած անձին։ Կազմակերպվել է կեղծ աճուրդ, այդ պահանջը ևս կատարվել է։ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ինչպես նշեցինք, այս մասին ՀՔԾ-ն հաղորդել էր 2019-ի նոյեմբերին։ Դրանից մոտ մեկ տարի առաջ «Հետքը» գրել էր, որ Խաչատրյանը Մեծ Բրիտանիայում նոր ընկերություն է հիմնել՝ Sunik investments limited անունով։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ նախկին մարզպետը հանգրվանել է Լոնդոնում։

Լյովա Սարգսյան՝ Սերժ Սարգսյանի եղբայրը

2018-ից հետախուզման մեջ է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը (Լևոն Սարգսյանը)։ Վերջինս ներգրաված է մի քանի քրեական գործերում, դրանցից մեկը վերաբերում է իր և իր դստեր՝ Անի Սարգսյանի կողմից որպես ավանդ ձևակերպված 7 միլիոն դոլարը չհայտարարագրելուն։ Սա գերազանցել է նրանց օրինական եկամուտները և համարվել ապօրինի հարստացում։ Ապօրինի հարստացման մեջ մեղադրվում է նաև Լյովա Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ 2019-ին քննչական կոմիտեն մեկ այլ գործով ևս Սարգսյանին ներգրավեց որպես մեղադրյալ։ Խոսքը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքում չարաշահումների գործի մասին է. այստեղ Սարգսյանը մեղադրվում է փողերի լվացման և ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու մեջ։ Խափանման միջոց է ընտրված կալանավորումը, Սարգսյանը դեռ հետախուզվում է։

Սամվել Ուզունյան, նախկին դատավոր

Ամենադրամատիկ փախուստը իրավապահներից դատավոր Սամվել Ուզունյանինն էր. 2019-ի դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ դատավորը (քննել է հոկտեմբերի 27-ի դեպքերի քրեական գործը) մեղադրվում է 51 000 դոլար կաշառք ստանալու մեջ, և Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել նրան քրեական հետապնդման ու ազատությունից զրկելու միջնորդությանը։ Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունը հաղորդեց, որ օդանավակայանում Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են։ Մեկ օր անց հանրությունն իմացավ, որ Սամվել Ուզունյանը հատել է ՀՀ սահմանը, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Վիգեն Սարգսյան, պաշտպանության նախկին նախարար

2019-ի սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Հարուցված քրեական գործը վերաբերում է զինծառայողներին բնակարանների բաշխման կարգի խախտումներին։ Գործը Քննչական կոմիտեից ուղարկվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ, իսկ հետո Հատուկ քննչական ծառայությունը գործը հետ ուղարկեց Քննչական կոմիտե։ Մարտի 13-ին Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, Վիգեն Սարգսյանին հարցաքննության ծանուցագիր են ուղարկել, և պարզվել է, որ վերջինս «գտնվում է ՀՀ սահմաններից դուրս»։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ պաշտպանության նախկին նախարարը ԱՄՆ-ում է՝ բիզնես կառավարում ուսանելու։

Միքայել Հարությունյան, պաշտպանության նախկին նաարար

2018-ի հուլիսի 3-ից Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման հոդվածով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Հայտնի է, որ Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանն իր հերթին իր տարածքում դադարեցրել է հետախուզումը Հարությունյանի նկատմամբ և համապատասխան գրություն ուղղել Հայաստանի իրավապահներին։

Գևորգ Կոստանյան, նախկին գլխավոր դատախազ

Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվելուց ու հետախուզում հայտարարելուց հետո Կոստանյանը հայտարարեց, որ ինքը Մոսկվայում է, դասընթացներ է վարում և միայն դրանց ավարտից հետո կներկայանա նախաքննական մարմնին։ Կոստանյանը մեղադրվում է պաշտնեական լիազորություները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործություն պարտակելու հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ նա, մասնավորապես, նպատակ է ունեցել թաքցնել Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու գործիքները, միջոցներն ու հետքերը։

Վահագն Հարությունյան, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար

2019-ի հոկտեմբերի 31-ից հետախուզման մեջ է նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ով Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության քրեկան գործով ապացույցներ կեղծելու մեջ։ Նա ևս հայտնել էր, որ գտնվում է Մոսկվայում՝ առողջական խնդիրներով։

Սամվել Մայրապետյան, գործարար

2018-ի հոկտեմբերին 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց գործարար Սամվել Մայրապետյանը։ Մեկ այլ գործարար Սիլվա համբարձումյանը հայտարարել էր, որ այդ գումարը տվել է Մայրապետյանին երկրի ղեկավարությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արմեն Գևորգյանին փոխանցելու համար։ 2018-ի հոկտեմբերից մինչ 2019-ի դեկտեմբեր Մայրապետյանը գտնվում էր կալանքի տակ։ Հետագայում գրավով ազատ արձակվեց, և ՀՔԾ-ն թույլ էր տվել գործարարին երկրից դուրս գալ ու բուժում ստանալ Գերմանիայում։ Այս տարվա մարտի 3-ին պարզվեց, որ Մայրապետյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, խափանման միջոց է ընտրվել կալանքը։