«Գ.Ծառուկյան» հիմնադրամը նոր թափ է հաղորդել սոցիալական աջակցության ծրագրերին (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Երևանում և մարզերում մեծ թափով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Հերթական անգամ սննդամթերով լի ծանրոցներ են ստացել Աջափնյակ վարչական շրջանի կարիքավոր ընտանիքները:
Բացի այդ, հիմնադրամը նաև անվճար պարարտանյութ է հատկացրել Արագածոտնի մարզի բնակիչներին՝ ընդառաջելով նրանց խնդրանքին: Իսկ քաղաքամայր Երևանում շարունակվել են կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի: