Երկրաշարժ Իրանում․ կան զոհեր և վիրավորներ (ֆոտո)
Գիշերը երկրաշարժ է գրանցվել Իրանում։ Այս մասին տեղեկանում ենք Mehr-ից։
Երկրաշարժը գրանցվել է Թեհրանի և Մազանդարանի սահմանին։ 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով մահացել է 2 մարդ և վիրավորվել 13-ը։
Դեռևս այլ տեղեկությունների չկան տուժածների և ավերածությունների մասին։
Նշվում է նաև, որ ցնցումները զգացվել են նաև հարակից տարածքներում։

