Աշխարհում COVID-19-ից մահացել է 271 հազար մարդ
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 271 719 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers-ից։
Միայն վերջին 1 օրում աշխարհում վարակից մահացել է մոտ 5589 մարդ։ Վերջին 1 օրում աշխարհում կորոնավարակակիր է դարձել 96 262 մարդ։
Հիշեցնենք, որ ըստ եվրոպական մի շարք մասնագետների` դեռ ձմեռային ամիսներին եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը։