Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Վազող տողեր

«Freedom House»-ի զեկույցում Հայաստանը բնորոշվում է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»

Օրերս ամերիկյան «Freedom House»-ը հրապարակեց Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցները, որոնք, իշխող քաղաքական ուժի օգտին որոշակիորեն կողմնապահ լինելու պարագայում անգամ, ևս մեկ անգամ փաստեցին Հայաստանի մասով «ժողովրդավարության բաստիոն» արտահայտության, մեղմ ասած, խիստ չափազանցություն լինելու հանգամանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Երկու զեկույցները («անցումային պետություններ» և «ազատությունն աշխարհում»), լինելով բազմաշերտ և բազմաբովանդակ, ևս մեկ անգամ վկայում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների լայն հասանելության ու միջազգային հարթակներում մանրամասն արձանագրման մասին։

Զեկույցումներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվում մի քանի սուր իրադարձությունների, մասնավորապես՝ դատարանների արգելափակմանը, Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ քաղաքական իշխանությունների դրսևորած մեծ հետաքրքրությանը, վկայակոչվում է հանրային հեռուստաընկերությանը տրված՝ իշխանամետ լինելու գնահատականը, խոսվում է ինստիտուցիոնալ լայն բարեփոխումների բացակայության մասին։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» (ժողովրդավարության տոկոսը՝ 33)։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանը բնորոշվում է որպես «անցումային կամ հիբրիդային ռեժիմ»՝ 38% ժողովրդավարությամբ։

Հատկանշական է այն, որ ընդհանուր դատաիրավական խնդիրներից զատ, զեկույցներում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Սահմանադրական դատարանի հիմնախնդրին, ընդ որում՝ մի քանի կետերով, ինչը նման մասշտաբ ունեցող զեկույցների դեպքում հազվադեպ է պատահում՝ ընդգծելով տվյալ հարցի խիստ կարևորությունը։

Այսպես, խոսվում է ժողովրդավարությանը սպառնացող աղաղակող ազդակների՝ ՍԴ դատավորներին հեռացնելու արշավի մասին՝ շեշտադրելով այդ արշավի համահեղինակ Վահե Գրիգորյանի դերակատարումը և սերտ կապը քաղաքական իշխանությունների հետ (նա անվանվում է «կառավարության դաշնակից»), խոսվում է «օրենսդրական տեխնիկալությունների» օգտագործմամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ Գրիգորյանի անհաջող փորձի մասին, խոսվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, վաղ կենսաթոշակի նախագծի, խնդրահարույց որակված սահմանադրական փոփոխությունների մասին՝ որպես մեկ միասնական շղթայի և ծրագրի մասեր: Խոսվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը շրջանցելու մասին։

Նման սուր ձևակերպումները և ՍԴ հարցի ընգծված շեշտադրումը միգուցե այնքան անհանգստացնող չլինեին, եթե.

1) Խոսքը չլիներ նման հեղինակավոր կազմակերպության մասին, որի փաստաթղթերը հեղինակավոր աղբյուր են միջազգային հարթակներում։

2) Այդ կազմակերպությունը չպատկաներ «ամերիկյան թևին», որը մինչ այս որդեգրել էր ընդգծված հանդուրժող, սպասողական և սատարող կեցվածք ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։

3) Այդ արձանագրումները չլինեին ի լրումն «եվրոպական թևի»՝ արդեն իսկ սուր հայտարարությունների՝ այդպիսով ամբողջացնելով ՍԴ շուրջ ձևավորված միջազգային մոնեցման «համայնապատկերը», այն է՝ ՍԴ հարցը արհեստածին է, իշխանությունները որդեգրել են այն բռնազավթելու քաղաքականություն, իսկ դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ։

Թե այս ամենն ինչ է նշանակում «ժողովրդավարություն» բառը դրոշակ և հաղթաթուղթ դարձրած իշխանությունների համար, կարծում եմ, պարզ է. իմունիտետի կրճատում, կենսունակության նվազում, և թերևս միակ արտաքին խաղաթղթի կորուստ։

Այսպիսով, կարծում եմ, որ երկրի ներսում վստահությունը, իսկ դրսում՝ ժողովրդավարական իմիջը, ինչպես նաև որոշ դաշնակից պետությունների բարիդրացիությունը կորցրած իշխանությունները թերևս «ՍԴ հարցում» այսուհետ պետք է շատ երկար հաշվարկեն իրենց օգուտը, ռիսկերն ու վնասները։ Ընդ որում, այդ վնասները կրելու են և քաղաքական պատասխանատվության կանչվելու են ոչ թե կառավարության «անկախ» դաշնակիցները ԱԺ-ում և ՍԴ-ում (նրանք սոսկ «սպիտակ ձեռնոցով» շահառուներ են, ուստի ինչ-որ առումով արդարացված է նրանց սադրիչ վարքագիծը), այլ հենց իրենք՝ քայլականները։

Չպետք է անտեսվի նաև քրեական պատասխանատվության վերահաս վտանգը, որի շունչը պետք է որ արդեն լավ զգան անհեռատես քայլերի արդյունքում իշխանական հենքի և իրավապահ համակարգի տատանումները վստահաբար զգացող «հպարտ» իշխանականները»։