ԱԱԾ-ն հերքում է ԱԱԾ տնօրենի և այլ աշխատակիցների ազատման դիմումներ գրելու տեղեկությունները. News.am
Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե ԱԱԾ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմումներ է գրել։
«Մամուլում տարածված լուրերը, որ ազատման դիմում են գրել ԱԱԾ տնօրենն ու այլ աշխատակիցներ, չի համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը», - NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվությունից։