Արգիշտի Քյարամյանն առաջիկայում կնշանակվի ԱԱԾ տնօրենի պաշտոնի՞ն
Երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո ԱԱԾ-ում բունտ է հասունանում, ԱԱԾ մի քանի տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել։
Տեղեկություններ կան, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Ըստ շրջանառվող լուրերի չի բացառվում, որ Արգիշտի Քյարամյանն առաջիկայում նշանակվի ԱԱԾ տնօրենի պաշտոնին: