Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102, մահացել է 4 վարակակիր, որոնցից 2-ը՝ այլ հիվանդությունից
Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 2884 է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 50 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1185, փաստացի բուժվողներինը՝ 1648: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 28017 քաղաքացի:
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է: