Քաղաքապետարանը «Նոր Հայաստանին» արգելել է վրաններ տեղադրել
«Նոր Հայաստան» հանրային ճակատը սկզբնական շրջանում քաղաքապետարանին ուղարկված իրազեկման մեջ չի տեղեկացրել Ազատության հրապարակում վրաններ տեղեկայելու մտադրության մասին:
Ավելի ուշ ուղարկել է լրացում, որը քաղաքապետարանը հրաժարվել է ի գիտություն ընդունել, այս մասին newspress.am-ի հետ զրույցում նշեց «Նոր Հայաստանին» –ակատի անդամ, ՀԽ փոխնախագահ Վարուժան Ավետիսյան:
Ըստ նրա` այս քայլով ևս ապացուցվում է, որ իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը. «Ռեժիմը շարունակում է օկուպացված պահել երկիրը»: