Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
Մամուլ

«Հրապարակ». Ինչ է տեղի ունեցել Գուրգեն Խաչատրյանի անհետանալու նախօրեին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս օրերին հայ հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն այն է, թե ինչպես են քրեական հետապնդման ենթարկվող անձինք անհետանում իրավապահների տեսադաշտից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ում նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես է պատահում, որ արտակարգ դրության եւ փակ սահմանների պայմաններում մեղադրյալն անհետանում է իրավապահների քթի տակից եւ այն էլ որերորդ անգամ։

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել «անհետանալու» նախօրեին։

Մեր աղբյուրները պատմեցին, որ Գուրգեն Խաչատրյանն աշխատել է մինչեւ օրվա վերջ, հանդիպում է անցկացրել մենեջերների հետ, ինչ-որ բաներ է քննարկել, անգամ գրատախտակին գրաֆիկներ են գծել։ Հետո Գ․Խաչատրյանը դուրս է եկել հանդիպումների սենյակից, խմել է իր սովորական էսպրեսոն, մտել է աշխատասենյակ, որտեղ տեսախցիկով սպասել են նրան, որ ձայնագրեն։ Կատակել է՝ միկրոֆոնը կոստյումին փակցնելու մասին։ Ապա մի ժամ անընդմեջ՝ տեսախցիկի առաջ պատմել է իրենց բիզնեսը խլելու պատմությունը, թե ինչպես են ՀՀ նորանկախ պետությունում՝ իշխանությունների անմիջական մասնակցությամբ մասնավոր սեփականությունը խլելու փորձեր արել՝ հիշատակել է անուններ եւ նկարագրել ողջ գործընթացը։

Հաջորդ օրն արդեն ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց՝ հետախուզման պաշտոնական հայտարարության մեջ չնշելով նրա անունը։ Բոլորը քաջատեղյակ են, որ Ucom -ի ընկերության տնօրենների խորհրդի նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում հոր՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պատճառով։ Մամուլը բամիցս գրել է, որ իշխանությունները Խաչատրյանին առաջարկել են խիստ պատկառելի գումար վճարել՝ ազատության դիմաց (խոսք է գնում մոտ 300 միլիոն դոլարի մասին)։ Նա անցած տարվա օգոստոսից կալանավորված է եւ մեր տեղեկություններով՝ ոչ մի քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվում։ Նրան ուղղակի պահում են բանտում եւ կպահեն այնքան ժամանակ՝ մինչեւ կմուծվի։
Եւ որպեսզի «մուծվելու» պրոցեսն արագացնեն, չեն սահմանափակվել միայն Գագիկ Խաչատրյանի կալանավորմամբ (չնայած տարիքին եւ առողջական վիճակին), նրա եղբոր որդուն էլ են կալանավորել։ Հիմա էլ հրահանգ է իջեցվել «գնալ Խաչատրյանի որդու հետեւից»։ Մինչ այդ էլ «Յուքոմը» խլելու գործընթաց է ծավալվել։

Ի դեպ, Գուրգեն Խաչատրյանը երբեք պետական կամ քաղաքական ասպարեզում չի եղել եւ նրա կալանավորման պատճառով ՀՀ պետական մարմինները ամեն օր զանգեր են ստանում տարբեր միջազգային հարթակներից ու պաշտոնյաներից, իրենք են ստիպված լինում զանգեր անել տարբեր ուղղություններով եւ բացատրություններ տալ։ Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Գագիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն է։

Վերադառնանք Գուրգեն Խաչատրյանի անհետացման պատմությանը։ Անհետանալուց առաջ նա մի նամակ-բացատրություն տարածեց, որով հայտնում էր, որ գործընթացն իրավական չէ։ Հասկանալի է, որ երբ քննություն չի ընթանում, մարդու իրավունքները պաշտպանված չեն, հանձնվել նշանակում է անորոշ ու երկար ժամանակով հայտնվել բանտում՝ առանց օրինական քննության հույսի։ Իսկ իրավունքի միջազգային նորմերն ասում են, որ անգամ մարդասպաններն իրավունք ունեն անաչառ, օբյեկտիվ քննության եւ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պետք է հարգվեն անգամ բանտում։

Եւ վերջապես ամենակարեւոր հարցը՝ իսկ որտեղ է Գուրգեն Խաչատրյանը եւ ինչ պլաններ ունի։ Չէ որ յուրաքանչյուր անձ, որը փախուստի է դիմում, պետք է աչքի առաջ ունենա Վանո Սիրադեղյանի կամ Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությունյանի, Գեւորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի ճակատագիրը։ Հավերժ թաքնվել ՀՀ իրավապահներից, նշանակում է ապրել թաքուն կյանքով, երկրից հեռու, կամ՝ մի նկուղում թաքնված։

Մեզ հայտնի է դարձել, որ Գուրգենը Խաչատրյանը Հայաստանից չի հեռացել, նա պաշտպանված մի կառույցում է եւ պատրաստվում է ներկայանալ։ Ընդ որում, դա արվելու է կինոյի նման՝ անակնկալի բերելով հետաքրքրվածներին եւ մոտ ապագայում։ Այսինքն, մեզ սպասվում են դիտարժան օրեր։ Մեզ ասացին, որ մինչ այդ եւ դրանից հետո էլ կլինեն աղմկոտ բացահայտումներ՝ ձայնագրությունների, տեսանյութերի տեսքով, որոնք կապացուցեն Գուրգեն Խաչատրյանի պնդումների ճշմարտացիությունը»: