Մյուլերը հնարավոր է տեղափոխվի Չելսի
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարող է դառնալ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ, ինչի մասին տեղեկացրել է «Daily Mirror»-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիներն արդեն առաջարկ են պատրաստում 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում Մյուլերը խփել է 13 գոլ եւ կատարել 2 արդյունավետ փոխանցում։