Գերմանիայի Բունդեսլիգան մայիսի 15-ին չի վերսկսվի․ Daily Mail
Գերմանիայի Բունդեսլիգան չի վերսկսվի մայիսի 15-ին։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Գերմանական իշխանությունները ցանկանում են, որպեսզի ակումբները գնան 2 շաբաթյա կարանտինային ռեժիմի, սակայն ակումբներից մի քանիսն արդեն իսկ սկսել են մարզումները, որպեսզի նախապատրաստվեն մրցաշրջանի վերսկսմանը։
Ըստ որոշ տեղեկությունների, մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 22-ին։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված մարտ ամսից դադարեցված են Եվրոպական թոփ ֆուտբոլային լիգաները։