«Ես մինչև վերջին օրը գալու եմ աշխատանքի». ԱԺ աշխատակիցներից մեկը վիրուսակիր է. Միրզոյան (տեսանյութ)
Ազգային ժողովը վերսկսել է իր աշխատանքը։ Նիստից առաջ պարզվել է, որ այս անգամ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները խոստացել են։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այսչափ խստությունը։
«Եթե կան հիվանդ պատգամավորներ՝ թող չգան, եթե կասկածում եք, որ կան՝ բոլորս թեստավորվենք, եթե խստություն եք մտցրել՝ ինչո՞ւ դուք էլ դիմակ ու ձեռնոց չեք կրում»,-իր հարցերն ուղղեց պատգամավորը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Վերջինս նկատեց, որ առաջարկում են դիմակ և ձեռնոց, սակայն չեն պարտադրում և հաստատեց պատգամավորի այն կասկածը, որ պատգամավորներից մեկը հնարավոր է վիրուսակիր է։
«Այո, կա կասկած, որ գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտային անձ է, բայց քանի դեռ չի պարզվել, բոլորս ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումները»,-բացատրեց Միրզոյանը։
Նա նաև նկատեց, որ հնարավոր է այս վիճակը շարունակվի երկար, բայց չեն կարող խաթարել աշխատանքը։ Միևնույն ժամանակ Արարատ Միրզոյանը հորդորեց բոլոր նրանց, ովքեր վարակվելու և իրենց ընտանիքների անդամների առողջությունը վտանգելու մտահոգություն ունեն, կարող են զգալ ԱԺ։
«Ես մինչև վերջին օրը գալու եմ աշխատանքի»,-ասաց Միրզոյանը, ինչին կես կատակ պատգամավորներն արձագանքեցին. «Ինչի վերջին օրը, պարոն Միրզոյան...»:
«Մինչև մարդկությունը կհաղթահարի այս ճգնաժամը»,-արձագանքեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում