Նոր մանրամասներ. 40-ամյա հայրը 5 և 8-ամյա երեխաներին 9-րդ հարկից ցած է նետել. Հարևանները շոկի մեջ են
Այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:
Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, ամուսնալուծված էր. նա երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել:
Հարևանները շոկի մեջ են. նրանք նշում են նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական: