Ֆրանսիայում խաղաղության համաժողով չի կարող տեղի ունենալ
Չեխական Česká televize-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, թե չի հավատում, որ սիրիական հակամարտության հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել Ֆրանսիայում:
«Սիրիացիները կասեն, որ խաղաղության համաժողով տեղի ունենալ չի կարող օրինակ Ֆրանսիայում, որովհետև այն աջակցում է ահաբեկչությանն ու նպաստում է պատերազմին, այլ ոչ հակառակը՝ խաղաղությանը»,- հայտարարել է Ասադը:
Ասադը Պրահայում է խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Տեղում նա նշել է, որ այդ քաղաքը կարող է խաղաղ համաձայնագրի համար հարթակ դառնալ՝ շնորհիվ իր հավասարակշռված դիրքորոշման։
Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում Սիրիայում 11 մլն մարդ զրկվել է տնից: Նրանց մի մասը մեկնել է այլ պետություններ, այդ թվում՝ Եվրամիության: