Ով է ում սաբոտաժ անում հիմա
Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսնակի ֆեյսբուքյան էջով նախաքննական մարմնի գործառույթներ ստանձնեց, ու գրեց այն ընթացակարգի մասին, որով պետք է իրավապահները հասնեն իրենց առջև դրված նպատակին:
Վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան էջում ոչ միայն այդ ընթացակարգն էր մանրամասն նկարագրված, այլ նաև վարչապետի ակնկալիքը:
Մանե Գևորգյանը գրել էր, որ ՀՀ վարչապետն ակնկալում է, որ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն Միքայել Մինասյանի հետ կապված իր ենթադրությունները, որոնք հասնում են Յուքում ընկերություն:
Ու մինչ վարչապետը ակնկալում էր, որ Յուքոմ ընկերության սեփականատերը, որը հավանաբար պետք է իրավապահներին պատմեր Միքայել Մինասյանի մասին, կհայտվի մեկուսարանում, այդ նույն Խաչատրյանը շատ արագ ձեռք է բերում հետախուզվողի կարգավիճակ:
Պատկերացնո՞ւմ եք, մի երկրում, որտեղ հաստատված է արտակարգ դրություն, սահմանները փակ են,Գագիկ Խաչատրյանի որդին, որը մի քանի օր առաջ հարցազրույց էր տալիս, ակնթարթորեն դառնում է հետախոուզվող: Այս մասին առանց ամոթի հայտարարում է այն ԱԱԾ-ն, որի վրա հույս է դրել վարչապետը:
«Նա, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը»,–կարդում ենք հաղորդագրության մեջ:
Հիմա կամ Ազգային անվտանգության ծառայությունն է սաբոտաժ անում իշխանությանը, կամ գործ ունենք ուղղակի հերթական կրկեսի հետ, որի նպատակը կորոնավիրուսի տնտեսական ծանր հետևանքներից, վարակակիրների թվի խայտառակ աճից հասարակության ուշադրությունը շեղելն է, որովհետև նվազագույնը լուրջ չէ, որ Ազգային անվտանգության ուշադրությունից անհայտ ուղղությամբ է շաժվել մի մարդ, որն արդեն մի քանի ամիս է այդ ծառայության ուշադրության կենտրոնում է:
NewsPress.am