Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրիի». փաստաբան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբանական թիմի անդամ Արմամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով նախկին դեսպանին առաջադրված մեղադրանքին, գրել է.
«Վերջին երկու տարում ականատես եմ եղել բազմաթիվ ապօրինի մեղադրանքների, դատավարական կոպիտ և էական խախտումների, սակայն այդ շարքում Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով՝ նորանոր ռեկորդներ է գրանցում»։