Հիմնանորոգվում է դեպի Մակարավանք տանող ճանապարհի երբևէ չասֆալտապատված հատվածը (ֆոտո)
Հիմնանորոգվում է նաեւ դեպի Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջուր գյուղից մինչեւ վանական համալիր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման մասշտաբի հիմնանորոգում այս ճանապարհը երբեք չի տեսել: Գյուղից վանական համալիր տանող ճանապարհը երբեւէ ամբողջությամբ ասֆալտապատ չի եղել:
Այս տարվանից կլինի»։