Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում
Տնտեսություն

Հրահանգը տրված է.Ucom-ը պետք է դառնա իշխանության «թոթոլ թիքեն»

Հայաստանում ծավալված պետական ռեկետը շարունակվում է անգամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում:

Դրված է հստակ պահանջ՝ ամեն գնով տեր դառնալ Ucom ընկերությանը, որովհետև այն կապվում է նախկինների՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների հետ:

Իրավապահ համակարգը ամբողջ ներուժը դրել է բոլոր հնարավոր միջոցներով դրված պահանջը կատարելու համար՝ փոխանակ պայքարի երկրում հանցագործության աճի դեմ ու թույլ չտա ոստիկանների ներկայությամբ հիվանդանոցում մարդ դանակահարել:

Ու տրված հրահանգն իրականացնելու համար Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հասան արդեն Ucom ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանին:

ԱԱԾ-ականները խուզարկություններ իրականացրին նրա բնակարանում, չնայած նրան, որ Արա Խաչատրյանը դատավարական կարգավիճակ չունի, չի անցնում քրեական գործով:

ԱԱԾ-ականները խուզարկեցին նաև Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակը, չնայած նրան, որ դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել Արա Խաչատրյանի աշխատասենյակում. չգիտենք՝ ԱԱԾ-ականները միտումնավո՞ր էին աշխատասենյակների տեղը շփոթել, թե՞ հստակ նպատակով:

Խուզարկություններին զուգահեռ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվեցին «Գալաքսի» ընկերության տասնյակ աշխատակիցներ և Գագիկ Խաչատրյանի կինն ու հարսը:

Ու ի՞նչ է սա, եթե ոչ ռեկետ պետական մակարակով: Հավանաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը մի բան գիտեր, երբ մի քանի օր առաջ Ֆեյսբուքում գրեց, որ առգրավվումներ են լինելու ու խուզարկություններ:

Մի կողմ թողնենք հարցը, թե քրեական գործին առնչվող գործողություններն ինչպե՞ս կարող են հասու դառնալ վարչապետի խոսնակին, գուցե իրավապահ մարմինները քննչական գործողություններ իրականացնելուց առաջ դրանց մասին նախապես զեկուցո՞ւմ են խոսնակին։

Խնդիրն այստեղ ավելի լուրջ է. սրանք գործողություններ են, որոնք կատարվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին» օրենքի համատեքստում:
Սա խոշոր կապիտալին տեր դառնալու ու երկրում կուլակաթափության գործընթաց սկսելու մեկնարկ է, որին առաջինը բախվեց Ucom ընկերությունը:

Վտանգավորն այստեղ այս գործողությունների այն հետևանքներն են, որոնք բելելու են համատարած քաոսի, որովհետև չի բացառվում, որ պետական ռեկետի ավարտից հետո գործազրկության շեմին կանգնեն այս ընկերության 3000 աշխատակիցներ և ինչպես կառավարություն կազմելիս, իշխանությունը որոշի, որ պետք է աշխատեն միայն քայլարածները:

3000 աշխատակից էլ ունի «Մուլտի Գրուպ»-ը, որի սեփականատիրոջ նկատմամբ ևս հարուցված է քրեական գործ ու նա կալանավորված է:

Արտակարգ դրության պայմաններում, երբ պետությունները պետք է ատամներով պաշտպանեն տնտեսվարողնրին ու նրանց ստեղծած աշխատատեղերը, Հայաստանում կատարվում է ճիշտ հակառակը՝ պետությունը գնում է ոչնչացման ճանապարհով:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, բայց արդեն կուլակաթափության մեկնարկը երկրում տրված է, հետևաբար կանխատեսելով դրա կործանարար հետևանքները պետության համար, Արմեն Սարգսյանը ևս Նիկոլի պետք է ասի «Կանգ ա՛ռ»՝ հակառակ դեպքում համատարած գործազրկության ու քաղաքացիական բախումերի մեջ նախագահն ինքն իր մեղավորության չափաբաժինը պետք է փնտրի:

NEWSPRESS.am