Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի մոտակայքում
4 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ են գրանցվել Կամչատկայի մոտակայքում։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքսից»։
Ցնցումները գրանցվել են այսօր առավոտյան։ Կամչատկայի բնակիչները ցնցումներ չեն զգացել, քանի որ այն բնակավայրից հեռու է եղել։
Հիշեցնենք, որ ապրիլ ամսվա վերջին ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի մոտակայքում։
Այդ ժամանակ երկրաշարժը կազմել էր 4,7 մագնիտուդ։