Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 3,5 միլիոնին
Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան շարունակում է ավելացնել հիվանդների ու մահացածների թվերը։ Ըստ նոր տվյալների՝ աշխարհում վարակակիրների թիվը հասել է 3 միլիոն 421 հազարի։
Բուժում է ստացել և ապաքինվել ավելի քան 1 միլիոն 93 հազար մարդ։ Մահացածների թիվը գերազանցում է 240 հազարը։