Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Քոչարյանի առողջական վիճակում, ճիշտ է, դրական տեղաշարժ կա, սակայն նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել»,–ասել է Չարչյանը։
Նրա խոսքով` այս պահին դեռ հետազոտում են նրան։ Չարչյանը հայտնեց նաև, որ մինչ վիրահատությունը դեղորայքային բուժում կիրականացվի` վիրահատությունից առաջ վիճակը կայունացնելու համար։
Իսկ թե երբ կլինի վիրահատությունը և խոսքն ինչ ծավալներով վիրահատության մասին է` Չարչյանը նշեց, թե այդ մասին տեղեկություն տրամադրել չի կարող։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․