ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Միշուստինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»,– նշված է կայքում։ Նրա պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։
Միշուստինը կինքնամեկուսանա, իսկ նախարարները կշարունակեն իրենց աշխատանքը, վարչապետի հետ մշտապես կապի մեջ լինելով: