ՌԴ հատուկ ծառայությունները որոնում են Ռուսաստան ժամանած Թուրքիայի 3 քաղաքացիների
LifeNews-ը տեղեկացնում է՝ ՌԴ հատուկ ծառայությունները որոնում են Ռուսաստան ժամանած Թուրքիայի 3 քաղաքացիների, ովքեր եկել են ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով:
Աղբյուրը հղում անելով, իրավապահ մարմիններին, հայտարարում է, որ ստամբուլցի 30-ամյա բնակիչը պլանավորել է ապակայունացնող ակցիաներ կազմակերպել Մոսկվայի ու Կենտրոնական դաշնային օկրուգի շրջանում:
«Տվյալների համաձայն՝ Ելգին Ասլանն ու իր հանցակիցները մտադիր են Ռուսաստանում ահաբեկչական ակտեր կազմակերպել: Ելգին ԴԱԻՇ-ի թուրքական բջիջներից մեկի ղեկավարն է և անմիջական կապ է պահպանում Սիրիայի զինյալների հետ»,- նշված է կայքում:
Ասլանին ու նրա համախոհներին հայտնաբերելու գործում ներգրավվել են ՌԴ ՆԳՆ-ն և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: