«Գ.Ծառուկյան» հիմնադրամը սոցիալական աջակցություն է հատկացրել Արարատի մարզի կարիքավոր ընտանիքներին (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ամբողջ հանրապետությունում մեծ թափով շարունակում է սոցիալական տարբեր ծրագրերը: Հիմնադրամը հերթական աջակցությունն է ցուցաբերել Արարատի մարզին:
Արտաշատում առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացվել սոցիալապես անապահով ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Հիմնադրամի տեսադաշտում են եղել նաև Արցախի պատերազմի մասնակիցների ընտանիքները: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամի աջակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: