Կարծում եմ՝ շատերս ենք փորձել Գերմանիայում ու եվրոպական երկրներում աճեցրած ծիրան` կիլոմետրերի տարբերություն կա. Փաշինյան (տեսանյութ)
«Հայաստանում աճեցրած ինտենսիվ սորտերն իրենց համային հատկանիշներով շատ-շատ զիջում են ՀՀ-ում աճող տեղական սորտերին: Դա լուրջ խնդիր է»:
Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ շատերս ենք փորձել Գերմանիայում ու եվրոպական երկրներում աճեցրած ծիրան: Եվրոպայում եւ Հայաստանում աճեցրած ծիրանների միջեւ որակի առումով կիլոմետրերի տարբերություն կա: Երբ մի ժամանակ մեծերն ասում էին՝ բա մեր ժամանակ լոլիկը էս համն ունե՞ր, ինձ թվում էր, թե դա ուղղակի տարիքային խնդիր է, բայց այսօր մենք բախվում ենք այդ խնդրին»,- ասաց Փաշինյանը: