Մայիսի 4-ից կփոխվի պարետի որոշումը. որոշ ոլորտներ կվերագործարկվեն. Ավինյան (տեսանյութ)
Դեռեւս չենք փոխում մեր պլանները, որովհետեւ, վարակվածների շրջանակը կոնկրետ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկվա ցուցանիշներով գրանցվել է կորոնավիրուսի վարակման 134 դեպք:
«Դեռեւս կարծում եմ՝ նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը եւ անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,-ասաց Ավինյանը:
Նա հավելեց, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը. «էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճանքի ոլորտներում»: