Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
Մամուլ

«Փաստ». Կարմիր գծերն սկսել են տրորել ամբողջ ուժով. իշխանությունը դեռ կարող է շտկել իրավիճակը, եթե ցանկանա

«Փաստ» թերթը գրում է.

«2018 թվականի իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ անհանդուրժողականության, խտրականության ու ատելության սերմանումը հղի է լուրջ վտանգներով: Այս մասին զգուշացնում էին քաղաքագետները, հոգեբանները, այլ փորձագետները:

Սակայն իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, չցանկացան փոխել իրենց գործելաոճը եւ շարունակեցին օգտագործել այնպիսի բառապաշար, այնպիսի պահվածք, որն աստիճանաբար հասարակության մեջ ավելի ու ավելի էր խորացնում թշնամանքը: Այն, որ երկրում ստեղծվում է «հեղափոխության պահապանների» կասկածելի խումբ, որ երկար տարիների մանկավարժը կարող է կոչ անել մորթել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին, այն, որ Ազգային ժողովում բառիս բուն իմաստով բանավեճ չկա, իսկ պատգամավորները միմյանց հետ խոսում են հայհոյանքի լեզվով՝ վիրավորելով նաեւ կնոջը, նշյալ պահվածքի հետեւանքներն են:

Իսկ դրա առաջին պատասխանատուն օրվա իշխանություններն են: Եթե երկրի վարչապետի շուրթերից հնչում են «սամասուդ», «սատկացնել» արտահայտությունները, եթե վարչապետի աշխատակազմը հայտարարություններ է անում «մեր ունեցած հավաստի տեղեկություններով» ձեւակերպման հանգվույն՝ խախտելով անմեղության կանխավարկածի հնարավոր ու անհնար սահմանները, թշնամանք հրահրելով այս կամ այն ուժի, անհատի հանդեպ, պետք է պատրաստ լինել, որ հասարակությունն էլ կարող է համարժեք արձագանքել:

Ընդ որում, ոչ միայն սոսկ կենցաղային կամ «քրեական» հողի վրա, այլ նաեւ քաղաքական: Կարմիր գծերն սկսել ենք տրորել ամբողջ ուժով: Թեպետ... գուցե դեռ շատ ուշ չէ: Եթե այդպես է, ուրեմն իշխանությունները դեռ կարող են շտկել իրավիճակը: Եթե ցանկանում են, իհարկե»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: