Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3 -ով. բուժվել է 13 մարդ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժում ստանում: Նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Եվս 18 հիվանդ Շիրակի մարզից բուժվում է մայրաքաղաքում: Առողջացած քաղաացիների թիվը 13 է:
Հիվանդության հետևանքով մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում։
Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը: