Իսպանիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 453 մարդ
Մեկ օրում Իսպանիայում կորոնավիրւսով վարակվել է 4,771 մարդ: Ընդհանուր առմամբ, այդ երկրում վարակակիրների թիվը 236,899 է: Այդ մասին տեղեկանում ենք Worldometers-ից:
Մեկ օրում գրանցվել է մահացության 453 նոր դեպք: Երկրում զոհերի ընդհանուր թիվը 24,275 մարդ է:
Կորոնավիրուսից բուժվել է 132,929 մարդ, ևս 79,695-ը ակտիվ բուժվողներն են:
Իսպանիան արել է թվով 1,414,477 թեստ: