Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:

Վարչապետը նշել է, որ կապիտալ ծրագրերն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեն և առանձնահատուկ նախանձախնդրությամբ պետք է վերաբերվել այդ ծախսերի պլանավորված չափով իրականացմանը: «Ինչո՞ւ է այս տարի առանձնահատուկ կարևոր և նախորդ տարիներից ի՞նչ պրակտիկա ունենք կապիտալ ծախսերի հետ կապված. նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են: Բայց եթե 2019 թվականին ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման, մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է:

Մենք համարում ենք, որ այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացում: Այս առումով, մենք իսկապես պետք է առանձնահատուկ որակով և ծավալով կապիտալ ծախսեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020 թվականին պետական բյուջեով հատկացվել է 22 մլրդ 380 մլն դրամ, որից 21 մլրդ դրամն ուղղված է ճանապարհաշինությանը: Վերը նշված միջոցների շրջանակում նախատեսվում է հանրապետությունում հիմնանորոգել 250 կմ ճանապարհ: Այլ ծրագրերի շրջանակում նախատեսվում է ևս 80 կմ ճանապարհի վրա իրականացնել մասնակի նորոգում, վերանորոգել 65 կմ երկարությամբ կենսական ճանապարհներ, 90 կմ ճանապարհ էլ հիմնանորոգել վարկային ծրագրերի շրջանակում: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են և մայիսի 5-ից բուն շինարարությունը կմեկնարկի:

Նախարարն անդրադարձել է նաև այլ ուղղություններով կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին:

Այնուհետև քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է աղետի գոտում՝ Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում բնակարանաշինության ծրագրի ընթացքի մասին, անդրադարձել բնակարանների կառուցման նախագծային աշխատանքներին:

Վարչապետը հանձնարարել է վերը նշված բոլոր աշխատանքներն իրականացնել լայն թափով և սահմանված ժամկետներում: