Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց. A1plus
Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանն այսօր վաղաժամկետ ազատ արձակվեց։
Այս մասին հայտնում է A1plus-ը՝ նշելով, որ քիչ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը որոշեց վաղաժամկետ ազատ արձակել 25 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանին։
Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն ասել է, որ դատարանի որոշումը տարվել է ՔՀԿ, եւ նա շատ շուտով կլինի ազատության մեջ։
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին՝ սպանությանը մասնակից լինելու համար, իսկ 2003 թվականի օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: