Ինձ գցեցին գետնին, մորս քաշքշեցին, եղբորս էլ տարան․ մանրամասներ Նորատուսում տեղի ունեցած դեպքից. Armlur.am (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում կրքերը չեն հանդարտվում։ Այս գիշեր էլ 30 դիմակավորված անձինք մտել են Նորատուսի բնակիչ Գրիգոր Մնոյանի տուն։ Նա ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է հայտնում։
«Ինձ գցեցին գետնին, քաշքշեցին մորս, նրան էլ խփեցին-գցեցին գետնին, ինձ էլ քարշ տալով՝ տնից հանեցին դուրս: Ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, թե էս ամեն ինչը ինչի համար է կատարվում, բայց երբ զանգեցի եղբորս՝ ասեցի՝ արի ինձ օգնության, եղբայրս եկավ, նրան այդ դիմակավորված մարդիկ տարան»,- նշեց նա։