Գնալով սոցիալական վիճակը ծանրանում ա. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ 2020 թ. պետական բյուջեում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի վերջնական տարբերակը, որով համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին հարցն ուղղեց ֆինանսների նախարարին՝ նշելով, որ վիճակը ծանրանում է։ Վերջինս պատասխանեց, թե մինչ արտակարգ դրությունը էլ այդ խնդիրները եղել են:
Մանրամասները՝ տեսանյութում։