Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք
Ես իսկապես ուզում եմ հավատամ, որ Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք հետևել են Փաշինյանի հեղափոխական կոչերին ու Սերժի ժամանակ հրաժարվել են կատարել իրենց կումունալ վճարումները:
Ուզում եմ հիմա հասկանամ, արդյոք պատրաստվո՞ւմ են մեր աղքատ քաղաքացիները տոկոսի տակ ընկնել ու վճարել իրենց կումունալ վճարները:
Ես ուզում եմ, որ մարդիկ հիմա չվճարեն կումունալ ծախսերը, որորվհետև ժողովրդի վարչապետն ասել է, որ կարող են չվճարել ու ոչ ոք առանց լույս ու գազ չի մնա:
Առաջարկում եմ հետևել նիկոլական կոչերին ու թույլ տալ, որ Նիկոլը իր մաշկի վրա զգա ՀԷՑ -ի և Գազպրոմ Արմենիայի ապտակը:
Այն մարդը, որը մեկ ամիս առաջ հեքիաթներ էր պատմում, հիմա ասում է, որ մարդիկ չեն կարող իրենց ծախսերը չվճարել, որովհետև էներգակիրների աշխատանքը կփլուզվի, հիմա նա ինքն իր ասածները հերքելու համար է մտնում ուղիղ եթեր ու զրույց ունենում այն քաղաքացու հետ, որին քցել է ու եկել իշխանության:
Հիմա Նիկոլի խոստումների կատարումը պահանջող քաղաքացիներին բերման են ենթարկում: Սա նոր Հայաստանն է իր նոր ավտորիտար կանոններով ու պողոսներն ու դուխով գլխարկների երկրպագուները պետք է սսկված ապրեն այս ստի ու կեղծիքի ու անդուխ Հայաստանում ու սպասել Նիկոլի հերթական խոստումների չեղարկմանը:
NewsPress.am