Առաքել Մովսիսյանի խորհուրդը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովին
Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել, որ Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է թույլ տվել` խախտելով էթիկայի կանոնները:
Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը խոստացել էր բռնաբարել և գլխատել նրանց, ովքեր վատ են արտահայտվում Պաշտպանության նախարարի տիկնոջ հասցեին:
newspress.am-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը ասաց, որ էթիկայի հանձնաժողովի որոշումն իրեն չի հետարքրում.«Էս 10 տարի ա փորձում են խորհուրդներ տան, ի՞նչ »:
Առաքել Մովսիսյանը նաև ասաց, որ իրեն խորհուրդ տվողները ավելի լավ է ռուս-թուրքական պատերազմով հետաքրքրվեն. «դավայ»,- եզրափակեց նա` անջատելով հեռախոսը: