Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 6 հազար 411-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 6 հազար 411-ով: Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 83 ռեգիոնում:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է մահացության 72 նոր դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 1110 մարդ: