Էս օրերին էլ լվացքը ձեռքով լվա, հիմա ի՞նչ անենք․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ սոցիալական բունտ չի լինի։ Նա 1in.am-ի հետ զրույցում նկատում է, որ նրանք, որոնք իսկապես գտնվում են դժվար նյութատեխնիկական, ֆինանսական վիճակում, նրանց պետությունը, անկասկած, ձեռք մեկնելու է։
«Փաստը մնում է փաստ, որ լիքը մարդիկ էլ շահարկում են։ Այսօր մի բնակարան էին ցույց տալիս, լավ կահավորված, հոսանքազրկել էին։ Բա պիտի հոսանքազրկեին, եթե դու 100 հազարի գազ և հոսանք օգտագործելու հնարավորություն ես ունեցել, ապա պիտի կարողանայիր մուծել»,-ասաց Աղազարյանը։
Ըստ նրա, 100 հազար դրամի հոսանք ու գազ վառող մարդը պետք է կարողանա նաև վճարել դրա դիմաց և իրավունք չունի բողոքել։
«Ասում ա՝ լվացքս մեքենայի մեջ ա, էս օրերին էլ ձեռքով լվա, հիմա ի՞նչ անենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։