Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Հասարակություն

Մարդկանց ասում էիք՝ եկեք քվեարկությանը մասնակցեք, այդ ժամանակ ձեզ պետք էին, իսկ հիմա այդ մարդկանց գազն ու լույսը անջատում են. Մարուքյան (վիդեո)

Կառավարությունն ասում է փող չկա, իսկ եթե կա ուրիշ բանի համար է. մոտավորապես այսպես։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Վերջին երկու տարում, հնարավոր է ՀՀ քաղաքացիների բախտը բերել է այս առումով, եղել են խնայողություններ. կապիտալ շինարարությունը թերակատարվել են, հարկային լավ տարի է եղել, շատ մեքենա են ներմու: Այդ խնայողությունների հաշվին այս պահին կա 385 միլիարդ դրամ փող, որից մոտ 150 միլիարդը ազատ փող չէ, կան պարտավորություններ, բայցբայց մոտավորապես մի 200 միլիարդ փող, կառավարությունը կարող էր աջակցել ժողովրդին և այդ միջոցները սրսկել տնտեսության մեջ»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատում է, որ կառավարությունն առաջարկում է այդ գումարներն ուղղել պետբյուջե, քանի որ հնարավոր է թերացումներ լինեն հարկային պարտավորություններում, իսկ իրենք առաջարկում են այդ գումարները հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողացել մուծել կոմունալ վճարն ու զրկվել են հոսանքից ու գազից։

«Հաշվի առնելով այն, որ ժողովրդի ձեռքին գումար չկա, առաջարկում ենք հինգ հարյուր հազար ընտանիքի տալ հարյուր հազար դրամ, որը կազմում է 50 միլիարդ դրամ, 470 հազար թոշակառուներին էլ մեկ ամսվա հավելյալ թոշակ, և այս երկու ծրագիրը միասին հարյուր միլիարդ դրամը չի անցնի: Մեր կառավարության որոշ գործընկերներ ասում են, որ սա պոպուլիզմ է: Սա պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները կարիք չունենային, մենք ասեինք՝ տվեք, կամ այդ փողը չլիներ, մենք ասենք տվեք»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ դա անհրաժեշտ է այս պահին քաղաքացիներին, քանի որ նրանք ծախսել են մինչ այս պահին արված խնայողությունները, եթե այդպիսիք կային, իսկ մայիսին արդեն կանգնելու են խնդրի առաջ, քանի որ ապրիլ ամսին չեն աշխատել և աշխատավարձ չունեն ստանալու։

«4300 բաժանորդի էլեկտրաէներգիա է անջատվել, 700-ից ավելի էլ գազն է անջատվել; Մարդիկ վճարել են իրենց սննդի վերջին գումարը, որ լույս ունենան, երեխան կարողանա դաս անել: Ամբողջ աշխարհը ուղղակի փող է տվել մարդկանց, և դա ամենաարդյունավետն է:Կարող էին, չէ՞ մտածել 10 ծրագիր, 14 ծրագիր, բայց մտածել են մեկ ծրագիր, որով ուղղակի փող են տվել մարդկանց»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ կառավարությունը փորձել է թիրախավորել կարիքավորներին, իսկ իրենք կարծում են, որ դա չի ստացվել և առաջարկում է հակառակ թիրախավորման ճանապարհով գնալ: «Արտագնա աշխատանքի գնալով չի՞ արտաժույթը պահվել. ամեն տարվա իրենց տրանսվերը միայն Ռուսաստանի 600 միլիոն դոլար ՀՆԱ-ի վրա չի ազդե՞լ, հիմա այդ մարդիկ սոված նստած են, աշխատանք չունեն: Այդ մարդկանց դուք ասում էիք՝ եկեք քվեարկությանը մասնակցեք, որովհետև այդ ժամանակ ձեզ պետք էին, իսկ հիմա այդ մարդիկ սոված նստած են, իրենց գազն ու լույսը անջատում են, դուք փող ունեք դրած ու այդ փողը չեք տալիս»,-ասաց նա: