Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
Մամուլ

«Հրապարակ». Պետրոս Ղազարյանին եւ Մարգարիտա Գրիգորյանին փոխարինողներ կան. մաքրում են «պոչերը»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի աղմկոտ հրաժարականից հետո բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է նրան փոխարինելու այդ պաշտոնում։ Այս պահի դրությամբ տրվում է 2-3 անուն՝ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Կառլեն Ասլանյանի, «1-ին լրատվականի» մեկնաբան Նվեր Մնացականյանի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի, լրատվական հաղորդումների տնօրենի ԺՊ Ռուբեն Շահինյանի, նաեւ՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի նախկին խորհրդական, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանի անունը։

Թեեւ դա արտառոց է, քանի որ Տիգրան Պասկեւիչյանն իր 30 տարվա ընկեր Արա Շիրինյանից բաժանվեց բավականին վատ՝ վերջինիս մեղադրելով լճացման եւ Հանրայինը ռոբասերժական ճահճում պահելու մեջ եւ հրաժարական տալով խորհրդականի պաշտոնից։

Բայց մեր աղբյուրն ասում է, որ Տիգրան Պասկեւիչյանի անունը քննարկվում է, եւ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ Պասկեւիչյանն է Մարգարիտայի իրավահաջորդը, ապա Արա Շիրինյանին ոչինչ չի մնա, քան աշխատել Տիգրանի հետ։

Ինչ վերաբերում է Կառլեն Ասլանյանին, ապա ավելի հավանական է համարվում նրա՝ Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների, քան Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը։ Նվեր Մնացականյանի մասով, առհասարակ, բացառում են, մեզ ասացին, որ նման լուրերը տարածում է կա՛մ հենց ինքը, կա՛մ իր ընկերները։

Տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, ճիշտ է, ոմանք անցողիկ ֆիգուր են համարում, սակայն հնարավոր է, որ եթե մարդ չգտնեն, հենց նա էլ ընտրվի։

Թեկնածուների թվում տալիս են նաեւ հեռուստալրագրող Վարդ Սիմոնյանի անունը, ով նույնպես հավակնում է գործադիր տնօրենի պաշտոնին։ Ինչ-որ մի շրջանակ շրջանառում է նաեւ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի անունը, թեեւ անհասկանալի է, թե ինչու պետք է օրեցօր ընդլայնվող լիազորություններ ունեցող մարմնի ղեկավարը, որն արդեն շատ երիտասարդ չէ, գնա եւ իր անդարդ գլուխը դնի այդ հոգսի տակ, որքան էլ որ բարձր աշխատավարձը գայթակղիչ լինի։ Ի դեպ, նման մտավախություններ շատերն ունեն, այն էլ՝ այս խառը ժամանակներում։

Բայց նաեւ չի բացառվում, որ մրցույթին մասնակցեն մեծ թվով մարդիկ, եւ թեկնածուների ցանկից Նիկոլ Փաշինյանը կատարի իր ընտրությունը։

Նշենք, որ Հանրայինում պայթած սկանդալն ավելի խորքային պրոբլեմներ է առաջացրել։ Չի բացառվում,որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ Մարգարիտա Գրիգորյանի ֆինանսական գծով փոխտնօրեն Արարատ Հակոբյանն ու ԱԱԾ-ն ներկայացնող հաստիքային աշխատակից Կարեն Հակոբյանը։ Հանրայինի մամուլի քարտուղարը, սակայն, հերքեց 3 աշխատակցից բացի այլ անձանց դիմում գրելու տեղեկությունը՝ ասելով․ «Կարող եմ ասել, որ խորհրդի տված հայտարարություններից հետո, որ այլ մարդիկ եւս դիմում են գրել, որեւէ տեղեկություն այս մասին չկա։ Շարունակում են իրենց աշխատանքը կատարել այս պահի դրությամբ»։

Ամեն դեպքում, մեր աղբյուրը վստահ է, որ կադրային մեծ մաքրում է սպասվում, եւ բացի Մարգարիտա Գրիգորյանից, Պետրոս Ղազարյանից ու Վարդան Հակոբյանից, սեղանին է եւս մի քանի հոգու դիմում, որոնց ուզում են անդրադառնալ մրցույթից հետո, երբ նոր տնօրենը կորոշի՝ պահո՞ւմ է, թե՞ ազատում նրանց աշխատանքից։

Գործադիր տնօրենի ԺՊ-ն կարող է 6 ամիս աշխատել, հետաքրքիր է՝ ե՞րբ կանցկացվի տնօրենի մրցույթը․ շատ արա՞գ, թե՞ մինչեւ 6 ամիս ընկած ժամանակահատվածում։ Կարծիքները կիսվում են, թեեւ ավելի գերակշռող է, որ մայիսի 14-ին արտակարգ դրության ավարտից հետո մրցույթը կհայտարարվի։ Իսկ մինչ այդ մաքրում են Մարգարիտա Գրիգորյանի թողած ինչ-որ «պոչեր», աուդիտ է անցկացվելու։

Հանրայինի մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը մեզ հայտնեց, որ տեղյակ չէ, թե երբ է լինելու մրցույթը, եւ խորհուրդ տվեց դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ։ Խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը հարցին, թե երբ կկայանա մրցույթը, ասաց․ «Մտածում ենք՝ երեւի մեկ շաբաթից, չգիտեմ, դեռ տենց չենք խոսել։ Մենք մտածում էինք, որ առաջիկայում, որովհետեւ հարց կա, թե ով է լինելու մրցութային հանձնաժողովում, մենք մտածում ենք՝ ինչ հանձնաժողով կազմենք, որ ընտրությունն արդար լինի»։

Հիշեցնենք․ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին բացի Հանրային խորհրդի անդամներից հրավիրվել էին նաեւ «դրսից անդամներ»՝ Երվանդ Երզնկյանը, Մարատ Օրդյանը։ Ստեփան Զաքարյանին հարցրինք՝ նորից ինչ-որ մարդիկ պե՞տք է հրավիրվեն։ «Մենք նախ պետք է մրցութային հանձնաժողով կազմենք, այդ հանձնաժողովը որոշի հաղթողին կամ հաղթողներին, նոր խորհուրդը հաղթողների միջից ընտրի եւ նշանակի տնօրեն»,- ասաց Զաքարյանը։

ՀԳ․ Ի դեպ, Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների նախկին տնօրենի՝ Պետրոս Ղազարյանի փոխարեն նախատեսվում է կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի թեկնածությունը, թեեւ մեզ հասած լուրերով՝ նա հակված է տեղափոխվել»: