Արցախում թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների արդյունքները բացասական են
Արցախում թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների արդյունքները բացասական են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են