Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Ի՞նչ ծախսեր է կրճատելու Կառավարությունը, որ փորձում է խուսափել ԱԺ-ի հարցադրումներից․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության նախաձեռնությանը, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել: Նա մասնավորապես նշել է, որ նախաձեռնության նպատակն է բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարել առանց Ազգային ժողովի մասնակցության: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությսմբ, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել:

Նախագծի ընդունման դեպքում Ազգային ժողովը դուրս կմղվի բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու իրավասությունից՝ այն զիջելով Կառավարությանը: Վերջինիս նպատակն ակնհայտ է. բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարել առանց Ազգային ժողովի մասնակցության: Այն, որ նման մոտեցումը չի բխում բյուջետային գործընթացում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի լիազորությունների տրամաբանական տարանջատման գաղափարից, առավել քան ակնհայտ է:

Խնդիրը կայանում է նրանում, թե ինչու է ընտրվել այս, այլ ոչ թե օրենսդիր մարմնում պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու առավել տրամաբանական և դեմոկրատական ճանապարհը:

Կարծում եմ, պատճառները մի քանիսն են, որոնք ևս մեկ անգամ վկայում են կառավարման համակարգում տիրող տխուր վիճակի մասին: Այն, որ այս Կառավարությունը երբեք չի տիրապետել ռազմավարական կառավարման նվազագույն կանոններին, գաղտնիք չէ: Իշխանությունն իր գործունեության երկու տարիների ընթացքում բազմիցս է աչքի ընկել առանց հետևանքների կանխատեսման չհամակարգված և տարերային գործողություններով: Եվ եթե սովորական իրավիճակներում կառավարման նման ոճը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, չի հանգեցրել ճակատագրական և անդառնալի կորուստների, ապա ներկա պայմաններում նման գործելաոճի շարունակությունը չափազանց վտանգավոր է:

Իշխանությունները ներկայիս ոչ ստանդարտ ու ճգնաժամային իրավիճակում շարունակում են իրենց թափթփված գործելաոճը՝ լուրջ վտանգ ներկայացնելով երկրի և հասարակության անվտանգության ու բնականոն կենսագործունեության համար:

Ակնհայտ է, որ Կառավարությունը չունի հստակ ռազմավարական հակաճգնաժամային ծրագիր, հակառակ դեպքում հանդես կգար 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու համալիր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով կրճատման ենթակա ծախսերը, համաճարակի տնտեսական և սոցիալական հետևանքների վերացման նպատակով առաջարկվող հատկացումները, դրանց հիմնավորումը, ակնկալվող արդյունքները, թիրախային նպատակներն ու շահառուների շրջանակը:

Համակարգված և համալիր գործողությունների փոխարեն Կառավարությունը գերադասում է շարունակել իր հախուռն գործողությունները, լուծել այսրոպեական ու իրավիճակային խնդիրներ, ձգտել բավարարել հանրային գրեթե բոլոր շրջանակների ցանկությունները՝ բայց արդյունքում հուսահատ թողնելով շատերին և այսպես շարունակ: Սա հակաճգնաժաային ռազմավարության և համալիր ծրագրի բացակայության վառ վկայություն է, ինչը լուրջ մարտահրավեր է պետության ու պետականության համար:

Հաջորդ խնդիրը, որը փորձում է լուծել Կառավարությունն իր այս քայլով, դա գործողությունների հնարավորինս նվազ հանրայնացումն է: Հակառակ դեպքում, ինչը կարող էր ստիպել Կառավարությանը, ով Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն և չունի որևէ դժվարություն ցանկացած օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու համար, դիմել նման քայլի: Ի՞նչ ծախսեր է պատրաստվում կրճատել ու ի՞նչ ծախսեր է որոշել անձեռնմխելի համարել Կառավարությունը, որ փորձում է խուսափել Ազգային ժողովում հնարավոր հարցադրումներից:

Եթե ունի այդ հարցերի համոզիչ պատասխանները, ապա ինչու չի գնում բաց, հրապարակային ու ժողովրդավարական ճանապարհով: Չէ՞ որ պառլամենտական վերահսկողության կարևոր տարրերից մեկն էլ հենց բյուջետային վերահսկողությունն է: Եվ այս դեպքում հետաքրքիր է դառնում ժամանակ առ ժամանակ պառլամենտարիզմի մաստեր կլաս ցույց տվող խորհրդարանի վերաբերմունքը պառլամենտական վերահսկողության թուլացմանն ուղղված այս նախաձեռնությանը:

Հ.Գ. Պառլամենտական երկրում բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությունից պառլամենտին զրկելն առավել քան նոնսենս է»: