Կիմ Չեն Ընի մահվան մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Lenta.ru
Տեղեկությունը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն, հղում անելով Bloօmberg-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան մասին: Այդ մասին սոցցանցերում հայտնել էր հոնկոնգյան HKSTV արբանյակային հեռուստատեսության փոխտնօրենը՝ հղում կատարելով «շատ հուսալի աղբյուրին»։ Այլ չճշտված աղբյուրների համաձայն, Կիմ Չեն Ընի սրտի վիրահատությունը անհաջող է անցել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։