Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը հնարավոր է երկարաձգվի
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ֆրանսիայում երեք ամսով մտցված արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել:
«Մենք գործելու ենք` ահաբեկչական սպառնալիքին համապատասխան: Ոչ մի տարբերակ չեմ բացառում», – «Եվրոպա-1» ռադիոընկերության եթերում հայտարարել է երկրի վարչապետ Մանյուել Վալսը :
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչական գործողություններից հետո` երեք ամսով, մինչեւ փետրվարի 26-ը: Խորհրդարանը միաձայն քվեարկել էր կառավարության ներկայացրած առաջարկի օգտին: