Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

«Մամ, մի լացի»․ 1․5 տարեկան փոքրիկը խնդրում էր․ 40-ամյա այրին ունի 3 երեխա և բազում խնդիրներ․ տղաները զրկված են նաև հեռավար ուսուցումից (վիդեո)

Ռուզաննա Կոստանյանն Արմավիրի մարզի բնակչուհի է։ Մոտ 2 տարի առաջ նա կորցրել է ամուսնուն, որից հետո կանգնել է խնդիրների առաջ։

40-ամյա կինն ունի 16 և 14 տարեկան տղաններ, իսկ ամուսնու մահից 1 ամիս հետո էլ ծնվել է նրա աղջիկը՝ Մարիամիկը, ով հիմա 1,5 տարեկան է։

Կինը պատմում է, որ ամուսնուն սպանել են Կրասնոդար քաղաքում։ Նրան սպանողը, կնոջ խոսքով, ազատության մեջ է այժմ, իսկ իր ընտանիքը՝ ծառացած բազում խնդիրների տակ։

Ընտանիքն ստանում է թոշակ՝ կերակրողին կորցնելու համար և 37000 դրամ նպաստ, սակայն այս ընթացքում սոցիալական խնդիրներն այնպես են հասունացել, որ կուտակվել են մի բավականին մեծ կոմունալ պարտքեր և առաջ են եկել առողջական խնդիրներ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Ռուզաննա Կոստոնյանը խոստովանեց, որ այս ընթացքում եղել են օգնողներ, ում շնորհիվ կարողացել են վերանորոգել ջարդված դուռը, ձեռք են բերել բազմոց, որի վրա տղաները քնում են և էլի մի շարք սոցիալական հարցեր են լուծել, սակայն կուտակված կոմունալ պարտքերն ու տղայի առողջական խնդիրները դժվարություններ են ստեղծում։

Ռուզաննայի մեծ տղան մեկ ամիս աշխատել է սննդի կետում, որպես մատուցող, սակայն շատ չնչին գումար է վաստակելով՝ հրաժարվել է իր աշխատանքից։

«4000 դրամ էր ստացել, գնաց քրոջ համար պամպերս (տակդիր-հեղ․) առավ եկավ»,-ասաց կինը։ Նա նկատում է, որ այսօր իր դպրոցական տղաները խնդիր ունեն նաև հեռավար ուսուցման հետ կապված։ Տան միակ ջարդված հեռախոսով հազիվ կարողանում են մի կերպ խոսել․ «Նույնիսկ տառերի կեսը չի աշխատում»,-ասում է Ռուզաննան, ով խնդրով դիմել է ուսուցչին, նա էլ դիմել է Արմավիրի մարզպետարան, սակայն այդպես էլ անհրաժեշտ տեխնիկա չեն հատկացրել և տղաները դուրս են մնացել ուսումնական պրոցեսից։ 

Կինը դիմել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նրան ասել են, թե ոչնչով չեն կարող օգնել, քանի որ նպաստ ու թոշակ արդեն ստանում է․ «Ինձ ասում են՝ ուրախ եղի, որ նպաստ ես ստանում, ուրիշներն էդ էլ չեն ստանում։ Ախր ես նպաստն ու թոշակն իմ կարգավիճակի համար եմ ստանում, հիմա ի՞նչ, գնամ մեռնե՞մ, չապրե՞մ էլ, որ լավ լինի։ Ինչի՞ են ինձ ամեն տեղ դա երեսով տալիս»,-ասում է Ռուզաննա Կոստանյանը։

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ եթե գոնե իր կոմունալ պարտքերը զրոյացվեին, ինքը կընկներ հունի մեջ ու մի քիչ թեթևացած կզգար։

Կինը մտահոգված է նաև տղաներից մեկի առողջական վիճակով։ 14-ամյա տղան ունի սրտի անբավարար աշխատանք և շնչուղիների հետ կապված խնդիր։  

Մեր խոսակցության ընթացքում Ռուզաննան չէր կարողանում թաքցնել հուզմունքն ու արցունքները, ու հենց այդ ժամանակ փոքրիկ Մարիամիկն խնդրեց մորը․ «Մա՛մ, մի լացի»։ «Չեմ լացում բալես»,-ասաց կինը՝ ձեռքով մաքրելով արցունքներն ու փակելով դեմքը․․․

Մանրամասները՝ տեսանյութում